Wall Street Journal-ի լրագրող Գերշկովիչը ՌԴ-ում դատապարտվել է 16 տարվա ազատազրկման
 |tert.am|
17:01 - 19 հուլիսի, 2024

Wall Street Journal-ի լրագրող Գերշկովիչը ՌԴ-ում դատապարտվել է 16 տարվա ազատազրկման |tert.am|

tert.am: Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի լրագրող Էվան Գերշկովիչը, որը ՌԴ-ում ձերբակալվել էր լրտեսության մեղադրանքով, դատապարտվել է 16 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում։ Գերշկովիչը չի ընդունել իր մեղքը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Դատարանը վճռել է, որ 2023 թվականի մարտին, ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության հանձնարարությամբ, նա Սվերդլովսկի մարզում գաղտնի տեղեկատվություն է հավաքել «Ուրալվագոնզավոդ»-ի աշխատանքի մասին.  այս գործարանում արտադրվում և վերանորոգվում է ռազմական տեխնիկա։

Գերշկովիչը ձերբակալվել է Եկատերինբուրգում անցյալ տարվա մարտի 29-ին։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել