Խիստ զարմացած չէինք․Պեսկովը՝ նախագահական ընտրապայքարից Բայդենի դուրս գալու մասին |factor.am|
17:53 - 22 հուլիսի, 2024

Խիստ զարմացած չէինք․Պեսկովը՝ նախագահական ընտրապայքարից Բայդենի դուրս գալու մասին |factor.am|

factor.am: ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի դուրս գալը նախագահական ընտրապայքարից  Կրեմլում զարմանք չի առաջացրել, այն, ինչ կատարվում է ԱՄՆ-ում վերջին տարիներին, սովորեցրել է ոչնչից չզարմանալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Անկեղծ ասած, ԱՄՆ-ում  վերջին տարիներին տեղի ունեցածը մեզ սովորեցրել են ոչնչից չզարմանալ: Դրա համար մենք խիստ զարմացած չէինք»,-ասել է Պեսկովը՝ նշելով, որ Կրեմլում  ուշադիր հետևում են ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ աշխարհի բոլոր խոշոր երկրներում տեղի ունեցող իրադարձություններին։ 

Կրեմլի խոսնակը ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի մասին հարցին ի պատասխան ասել է․
«Այս պահին մենք չենք կարող ինչ-որ կերպ գնահատել տիկին Հարիսի պոտենցիալ թեկնածությունը մեր երկկողմ հարաբերությունների տեսանկյունից, քանի որ մինչ այժմ մեր երկկողմ հարաբերություններում նրա կողմից որևէ ներդրում չի նկատվել»։ 

Հիշեցնենք, որ  նախօրեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր նախագահական մրցապայքարից իր թեկնածությունը հանելու որոշման մասին և Դեմոկրատական ​​կուսակցությանը  առաջարկել երկրի փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությունն առաջադրել։  Հարիսը համաձայնել է պայքարել առաջադրման համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել