ԱՄՆ-ն առնչություն չունի Հանիեի սպանության հետ․ Բլինքեն

 |azatutyun.am|
17:27 - 31 հուլիսի, 2024

ԱՄՆ-ն առնչություն չունի Հանիեի սպանության հետ․ Բլինքեն |azatutyun.am|

azatutyun.am: Սինգապուրում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը «Channel News Asia» ալիքին ասել է, որ Միացյալ Նահանգներն առնչություն չունի «Համաս» խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության հետ և ոչ էլ տեղեկացված է եղել այդ մասին։

«Շատ դժվար է ենթադրություններ անել»,- նշել է նա։

«Համաս»-ը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել։

Բլինքենը կրկնել է Գազայի հատվածում հրադադար հաստատելու կարևորությունը։

Նշենք, որ Իրանի արտաքին գործերի նախարարությունը Իսմայիլ Հանիեի սպանությանը մեղսակից է անվանել ԱՄՆ-ին։

Հիշեցնենք, որ գիշերը Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն։ Ինչպես հաղորդում է Mehr գործակալությունը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հայտարարությանը, Հանիեն սպանվել է իր բնակության վայրի վրա հարձակման ժամանակ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել