Դոնալդ Թրամփը՝ հնարավոր միջուկային պատերազմի մասին |factor.am|
12:23 - 13 օգոստոսի, 2024

Դոնալդ Թրամփը՝ հնարավոր միջուկային պատերազմի մասին |factor.am|

factor.am: Այս պահին մարդկության համար ամենալուրջ սպառնալիքը միջուկային պատերազմի հավանականությունն է, այլ ոչ թե գլոբալ տաքացումը։ Նման կարծիք է հայտնել նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունը ներկայացնող ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը՝ X հարթակում խոսելով դրա սեփականատեր և իր աջակից, միլիարդատեր Իլոն Մասկի հետ։

Շուրջ երկու ժամ տևած հարցազրույցը տեղի է ունեցել օգոստոսի 12-ին, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։ Թրամփը ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենին անվանել է «հիմար մարդ»։

«Դուք պարզապես կունենաք ավելի շատ սեփականություն օվկիանոսի տեսարանով, այնպես չէ՞։ Ամենամեծ սպառնալիքն այլ տեղ է: Ամենամեծ սպառնալիքը միջուկային տաքացումն է, քանի որ մենք այժմ ունենք զգալի միջուկային հնարավորություններ ունեցող հինգ երկիր, և մենք չենք կարող թույլ տալ, որ Բայդենի նման հիմար մարդկանց հետ որևէ բան պատահի»,- այսպես է մեկնաբանել Դոնալդ Թրամփը գլոբալ կլիմայի փոփոխության խնդիրը։

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող պատերազմի և Մոսկվայի հայտարարությունների ֆոնին դիտորդները բազմիցս մտահոգություն են հայտնել միջուկային էսկալացիայի հնարավորության վերաբերյալ։ Նույնը վերաբերում է նաև այն պատերազմին, որն Իսրայելը մղում է Մերձավոր Արևելքում ՀԱՄԱՍ-ի դեմ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել