Հանձնառու ենք առաջ մղել մեր հարաբերությունները. ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Կորեայի Հանրապետությանն Ազատագրման օրվա առթիվ
21:38 - 15 օգոստոսի, 2024

Հանձնառու ենք առաջ մղել մեր հարաբերությունները. ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Կորեայի Հանրապետությանն Ազատագրման օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը  Ազատագրման օրվա կապակցությամբ շնորհավորել է Կորեայի Հանրապետությանը։

Այս մասին ՀՀ ԱԳ նախարարությունը գրառում է կատարել X-ի միկրոբլոգում։

 «Մեր լավագույն մաղթանքներն ենք հղում Կորեայի Հանրապետության մեր գործընկերներին և ընկերներին, ովքեր նշում են իրենց Ազատագրման օրը: 

Մեծ նշանակություն տալով մեր երկու ժողովրդավարական երկրների հարաբերություններին՝ հանձնառու ենք առաջ մղել մեր հարաբերությունները», - նշված է ԱԳՆ-ի գրառման մեջ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել