shantnews.am: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի օրը Երուսաղեմում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, հայտնում է Իսրայելի կառավարության մամուլի ծառայությունը:
«Հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ տեղի կունենա Երուսաղեմում՝ վարչապետի նստավայրում՝ առավոտյան ժամը 11-ին»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտը, Բլինքենը ժամանել է Իսրայել՝ շարունակելու Գազայում հակամարտությունը կարգավորելու դիվանագիտական փորձերը։
Իր այցի ընթացքում Բլինքենը հակամարտության բոլոր կողմերին կոչ կանի խուսափել էսկալացիայից և ցանկացած այլ գործողությունից, որոնք կարող են խանգարել համաձայնության հասնելուն, նշել են գերատեսչությունում։
comment.count (0)