Համաձայնեցվում է «3+3» ձևաչափով հանդիպման ժամկետը՝ արտգործնախարարների մակարդակով. Բաքվում ՌԴ դեսպան
 |azatutyun.am|
10:20 - 30 օգոստոսի, 2024

Համաձայնեցվում է «3+3» ձևաչափով հանդիպման ժամկետը՝ արտգործնախարարների մակարդակով. Բաքվում ՌԴ դեսպան |azatutyun.am|

azatutyun.am: Ներկայումս համաձայնեցվում է տարածաշրջանային «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպման ժամկետը՝ արտգործնախարարների մակարդակով, РИА Новости-ին ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։

Նա հայտարարել է, թե տարածաշրջանում արտաքին միջամտություն հարկավոր չէ, և Հարավային Կովկասի պետություններն իրենք պետք է լուծեն եղած խնդիրները։ Դրա համար որպես արդյունավետ հարթակ նա նշել է «3+3»-ը։

Այս ֆոնին նա մտահոգիչ է որակել Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունն՝ ասելով, թե դա մտահոգություն է առաջացնում։

«3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։ Վրաստանը հայտարարել է, որ հարթակին չի միանում Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով։

Այս ձևաչափով առաջին հանդիպումը 2021-ի ավարտին էր, ու չնայած աշխատանքները շարունակելու մասին մերթընդմերթ հնչող հայտարարություններին, այլ հանդիպում այդպես էլ չանցկացվեց։

2023-ի հոկտեմբերի վերջին Թեհրանում «3+3» ձևաչափով առաջին հանդիպումը եղավ արտգործնախարարների մակարդակով՝ կրկին առանց Թբիլիսիի մասնակցության։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել