Ալեն Սիմոնյանն աբսուրդ է համարում Ադրբեջանից հնչող հայտարարությունները հայկական բանակի դեմ սահմանափակումներ կիրառելու մասին |armenpress.am|
14:31 - 09 սեպտեմբերի, 2024

Ալեն Սիմոնյանն աբսուրդ է համարում Ադրբեջանից հնչող հայտարարությունները հայկական բանակի դեմ սահմանափակումներ կիրառելու մասին |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը աբսուրդ է համարում Հայաստանի զինված ուժերի սպառազինությունը սահմանափակելու մասին Ադրբեջանից հնչող հայտարարությունները։ 

Սիմոնյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ մեկնաբանելով Ադրբեջանից հնչող հայտարարությունը, թե Հայաստանի զինված ուժերը պետք է սահմանափակ սպառազինություն ունենան։ 

«Աբսուրդ բաներ չեմ մեկնաբանում։ Համարում եմ, որ այդպես անվերջ կարելի է առաջարկել։ Ադրբեջանը չափից շատ զինվում է, և ուզում եմ հասկանալ, թե ո՞ւմ դեմ է զինվում, որովհետև Հայաստանի դեմ պատերազմի դեպքում այդքան զինանոց պետք չէ։ Պետք է հասկանալ՝ ո՞ւմ հետ է պատրաստվում պատերազմել Ադրբեջանը։ Հայաստանի պաշտպանության և բանակի հարցը մեր ներքին գործն է»,-եզրափակեց Սիմոնյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել