news.am: Ես շատ լավ եմ հիշում՝ Ձեր և պարոն Թոխյանի միջև խոսակցության բովանդակությունը: Դուք ասացիք՝ պարո՛ն Թոխյան, ինչո՞ւ ինձ մանդատից զրկելու հարցը չեք բերել այս նիստի»: Թոխյանը պատասխանեց՝ «Դուք շարունակեք բացակայել, ես անպայման դա կանեմ»: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ դիմելով «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանին:
«Պարոն Երիցյան, Դուք իրավական հանձնաժողովի 7 նիստից 6-ը բացակայել եք: Դուք սրան չեք էլ առարկում»,-ասաց քաղաքապետը:
Նշենք, որ Երևանի ավագանու նիստում քննարկվում է ավագանու 3 անդամի՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության ներկայացուցիչ Գրիգորի Երիցյանի, ինչպես նաև «Հանրային ձայն» խմբակցության ներկայացուցիչներ Անույշ Խուդավերդյանի ու Անուշ Գինոսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։
Երիցյանը նշեց, որ ավագանու 5-րդ գումարման 2-րդ նստաշրջանի ընթացքում 5 նիստ է տեղի ունեցել: «Ասվում է 5 նիստից 4-ից բացակայել եմ, չեմ բացակայել, բոլոր նիստերին ներկայացել եմ»,-ասաց նա:
comment.count (0)