Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ուղարկվել է ՀՀ ՍԴ
 |azatutyun.am|
16:29 - 10 սեպտեմբերի, 2024

Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ուղարկվել է ՀՀ ՍԴ |azatutyun.am|

azatutyun.am: Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը, որին անցած շաբաթ հավանություն տվեց Հայաստանի կառավարությունն, ուղարկվել է Սահմանադրական դատարան՝ դրա սահմանադրականությունը ստուգելու համար, այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ժամանակ՝ նշելով՝ սահմանազատման գործընթացում էական տեղաշարժ կա։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ այդ քննարկումների ընթացքում Կառավարության ներկայացուցիչը փոխվարչապետ, սահմանազատման հայկական հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը կլինի:

Սահմանադրական դատարանի դրական որոշման դեպքում փաստաթուղթը Կառավարությունը կուղարկի Ազգային ժողով՝ վավերացման:

Կանոնակարգը սահմանված ժամկետից երկու ամիս ուշ ստորագրվեց, տեքստը հրապարակվեց դրանից միայն երկու օր հետո: Գործադիրը պարզաբանեց, թե բովանդակության գաղտնազերծման ուշացումը կապված է նաև Ադրբեջանի հետ գործընթացը հնարավորինս սինխրոնացնելու անհրաժեշտության հետ:

Ըստ այս փաստաթղթի՝ Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։ Կանոնակարգում նշվում է՝ գործընթացը հնարավոր է հետագայում՝ խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, այլ սկզբունքներով ընթանա։

Կանոնակարգը 7 հոդված ունի, հիմնականում գործընթացին վերաբերող տեխնիկակական տվյալներ են, ընդհանրական ձևակերպումներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել