Ռուսաստանը չի մասնակցի Ուկրաինայի հարցով խաղաղության երկրորդ գագաթնաժողովին
 |azatutyun.am|
17:15 - 22 սեպտեմբերի, 2024

Ռուսաստանը չի մասնակցի Ուկրաինայի հարցով խաղաղության երկրորդ գագաթնաժողովին |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանը չի մասնակցի Ուկրաինայի հարցով խաղաղության երկրորդ գագաթնաժողովին, որը Կիևը նախատեսում է անցկացնել մինչև 2024 թվականի վերջ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ նոր գագաթնաժողովի նպատակն է «առաջ մղել Զելենսկու բացարձակապես անկենսունակ բանաձևը՝ որպես հակամարտության կարգավորման ոչ այլընտրանքային հիմք»:

Զախարովան շեշտել է, թե առանց Ռուսաստանի և «հաշվի առնելու նրա շահերը» անհնար է հասնել «արդար և կայուն կարգավորման»։

Կրեմլը պնդում է, որ Ուկրաինան պետք է դուրս բերի իր զորքերը Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների այն հատվածներից, որոնք Ռուսաստանը չի վերահսկում, ինչպես նաև հրաժարվի անդամակցել ՆԱՏՕ-ին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել