Ադրբեջանն ու Իսրայելը ռազմավարական փոխըմբռնման հուշագիր են ստորագրել պաշտպանական արդյունաբերության ոլորտում
 |tert.am|
10:40 - 29 սեպտեմբերի, 2024

Ադրբեջանն ու Իսրայելը ռազմավարական փոխըմբռնման հուշագիր են ստորագրել պաշտպանական արդյունաբերության ոլորտում |tert.am|

tert.am: Իսրայելի և Ադրբեջանի համագործակցությունը շարունակում է զարգանալ, այդ թվում՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Այս մասին Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը գրել է X հարթակի իր օգտահաշվում։

«AS Holdings-ը և նրա դուստր ձեռնարկությունը՝ Ari Arms միջազգային ընկերությունը, որը մասնագիտացած է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան թեթև սպառազինության արտադրության և մշակման մեջ, այսօր ստորագրել են փոխըմբռնման ռազմավարական հուշագիր Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությանը կից պետական սեփականություն հանդիսացող Azersilah ընկերության հետ: 

Այս արժեքավոր գործընկերությունն ավելի է մերձեցնում երկրներին՝ նպաստելով համատեղ զարգացմանը և համատեղ ջանքերին՝ ամրապնդելու անկախությունն ու ազգային անվտանգությունը»,- գրել է Իսրայելի դեսպանը։

Նշենք, որ փաստաթուղթը ստորագրվել է Բաքվում ընթացող միջազգային պաշտպանական ADEX ցուցահանդեսի շրջանակներում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել