1lurer.am: ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Իրանի հարվածին հնարավոր պատասխանը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Նա նշել է, որ Իրանի հարձակումը խափանվել է ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ներուժի շնորհիվ։
«Իրանի հարձակումը խափանվեց՝ ցույց տալով այն ինտենսիվ աշխատանքը, որը Միացյալ Նահանգները և Իսրայելը միասին էին անում՝ կանխատեսելու և պաշտպանելու համար մեր ակնկալած համարձակ հարձակումը: Միացյալ Նահանգները միանշանակ կկանգնի Իսրայելի թիկունքին»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Իսրայելը հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը որսացել են Իրանից արձակված ավելի քան 180 հրթիռ:
Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է. «Մենք հստակ հասկացրել ենք, որ այս հարձակումը կունենա հետևանքներ, լուրջ հետևանքներ, և մենք կաշխատենք Իսրայելի հետ՝ դա իրականություն դարձնելու համար»:
Սալիվանը, սակայն, չի հստակեցրել, թե ինչպիսի հետևանքներ են լինելու, միաժամանակ նա Իսրայելին զսպվածության կոչ չի արել, ինչպես արվեց ապրիլին, երբ Իրանը անօդաչու սարքերով և հրթիռներով հարձակվեց Իսրայելի վրա:
comment.count (0)