Խաղաղության պայմանագրի մեջ ադրբեջանցիների վերադարձի մասին կետ ներառված չէ. Վահան Կոստանյան |tert.am|
13:02 - 03 հոկտեմբերի, 2024

Խաղաղության պայմանագրի մեջ ադրբեջանցիների վերադարձի մասին կետ ներառված չէ. Վահան Կոստանյան |tert.am|

tert.am: Այս գործընթացը թափանցիկ է, մենք մշտապես տեղեկացնում ենք գործընթացների մասին, բոլոր հանդիպումների վերաբերյալ տրվում են համապատասխան մամուլի հաղորդագրություններ, բովանդակության մասին մշտապես տեղեկացվում է թե՛ վարչապետի, թե՛ ԱԳ նախարարի կողմից:

Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով հարցին արդյոք հանրությունից թաքցնում են որևէ բան խաղաղության պայմանագրի հետ կապված:

Հարցին՝ Ադրբեջանի համար խնդիրը ո՞րն է, որ չի համաձայնում ստորագրել, Սահմանադրությա՞ն հարցը, Կոստանյանը պատասխանեց. «ՀՀ Սահմանադրության և սահմանադրական փոփոխությունները ոչ միայն մեր ներքին գործընթացներն են, այլ այն մտահոգությունները որոնց մասին պաշտոնական Բաքուն բարձրաձայնում է դրանց արդեն իսկ պատասխան հնչել է»:

Փոխնախարարը վստահեցրեց, որ խաղաղության պայմանագրի մեջ ադրբեջանցիների վերադարձի մասին կետ ներառված չէ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել