azatutyun.am: Ադրբեջանի Միլի մեջլիսի 43 պատգամավորներ նամակ են հղել երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ կոչ անելով խզել ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը և երկրում դադարեցնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) ծրագրերը:
APA լրատվական գործակալության փոխանցմամբ, ի պատասխան ԱՄՆ պետքարտուղարի Էնթոնի Բլինքենին վեց տասնյակ կոնգրեսականների դիմումի ադրբեջանցի խորհրդարանականների՝ իրենց ԱԳ նախարարին ուղարկած նամակում մասնավորապես ասված է. - «Նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ մեր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնումից հետո տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հիմք է ստեղծվել: Վերջ տալով 30-ամյա օկուպացիային և անարդարությանը՝ Ադրբեջանն ապահովել է ոչ միայն իր ազգային շահերը, այլև միջազգային իրավունքի գերիշխանությունը: Այդ իրավիճակը Ադրբեջանին թույլ է տալիս ավելի ակտիվորեն նպաստել համամարդկային հիմնախնդիրների լուծմանը»: Ապա պատգամավորներն անդրադառնում են հաջորդ ամիս Բաքվում անցկացվելիք COP29-ին, ինչը, ըստ նրանց, միջազգային խաղաղության և զարգացման վերաբերյալ Ադրբեջանի տեսակետին աշխարհի պետությունների մեծ աջակցության ապացույց է:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)