Պետք է թույլ չտալ Արևմուտքին Հարավային Կովկասում կիրառել վերահսկվող քաոսի իր քաղաքականությունը․ Զախարովա
 |factor.am|
16:02 - 07 հոկտեմբերի, 2024

Պետք է թույլ չտալ Արևմուտքին Հարավային Կովկասում կիրառել վերահսկվող քաոսի իր քաղաքականությունը․ Զախարովա |factor.am|

factor.am: Պետք է ամեն ջանք գործադրել Հարավային Կովկասում խաղաղությունը պահպանելու համար: Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, թե ռուսական կողմը ողջունում է նրանց, որոնք պատրաստ են օգնել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, սակայն զգուշացրել է, որ «Մոսկվան չի հանդուրժի Արևմուտքի կործանարար ազդեցությունը»։

«Սա բազմաչարչար տարածաշրջան է, որն անցել է բազմաթիվ հակամարտությունների միջով։ Դրա համար ռուսական կողմն ուրախ կլինի նրանց համար, որոնք ցանկանում են գալ խաղաղությամբ, օգնել ու սատարել։ Սակայն ով ծոցում դանակ ունի, թող հեռանա։ Մենք միասին այնքան ուժ ենք ներդրել, որ պաշտանենք խաղաղությունը տարածաշրջանում։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Արևմուտքին թույլ չտանք կիրառել վերահսկվող քաոսի իր քաղաքականությունը։ Մենք տեսնում ենք հավաքական Արևմուտքի երկրների, ՆԱՏՕ-ի բլոկի՝ պղտոր ջրերում ձուկ որսալու մեծ ցանկությունը։ Կարծում եմ, որ Բաքուն դա լավ գիտի, ինչպես նաև տարածաշրջանի մյուս երկրները»,- հայտարարել է Զախարովան։

Ռուսաստանցի պաշտոնյան նշել է, որ Հարավային Կովկասի երկրները պետք է ապահովեն, որ «ընդհանուր ապակայունացումը, որը նկատվում է աշխարհի տարբեր կետերում՝ պայմանավորված քաոսը կառավարելու Արևմուտքի ցանկությամբ, չտարածվի մեր ընդհանուր տարածաշրջանում»։

Ադրբեջանական լրատվամիջոցներին Զախարովան նաև ասել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանն ակտիվորեն համագործակցում են բոլոր ոլորտներում՝ ելնելով ոչ միայն երկկողմ հարաբերությունների զարգացումից, այլև տարածաշրջանային այն խնդիրների լուծումից, որոնցում փոխգործակցում են երկու երկրները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել