news.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բանակցություններ է վարել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում նրանք, ենթադրաբար, քննարկել են Իրանի դեմ պատասխան հարված հասցնելու Իսրայելի ծրագրերը, գրում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյաներին։
Դա երկու երկների ղեկավարների առաջին հայտնի հեռախոսազանգն էր օգոստոսից ի վեր, երբ սրվեց Իսրայելի հետ Իրանի և Լիբանանի «Հըզբոլլահ» շարժման հետ հակամարտությունը:
Ըստ Times of Israel-ի՝ հեռախոսազրույցը տևել է 50 րոպե։
Զրույցի բովանդակության վերաբերյալ պաշտոնական տեղեկություն դեռևս չկա։
comment.count (0)