azatutyun.am: Կլիմայական քաղաքականության հարցերով ԱՄՆ նախագահի ավագ խորհրդական Ջոն Պոդեստան հերքել է պաշտոնական Բաքվի պնդումները, թե Ադրբեջանի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին ամերիկացի կոնգրեսականների նամակը գրվել է ԱՄՆ պետքարտուղարությունում։
Երեկ Բաքվում, լրագրողների հետ զրույցում, ամերիկացի պաշտոնյան շեշտել է՝ պնդումները, թե ԱՄՆ գործադիր իշխանությունը վերահսկում է Կապիտոլիումի գործողություններն, իրականությանը չեն համապատասխանում։
Պոդեստան միաժամանակ չի հստակեցրել՝ որն է պաշտոնական Բաքվի դեմ պատժամիջոցներ սահմանելու պահանջի հարցում Վաշինգտոնի դիրքորոշումը։
«Նամակն արտացոլում է նրանց (կոնգրեսականների) մտահոգությունը Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ։ Այդ ամենն իրենց անձնական, անկախ հայացքներն են։ Նրանք ենթակա չեն պետքարտուղարի կամ գործադիր իշխանության որևէ այլ ազդեցության», - ադրբեջանական «Թուրան» գործակալության փոխանցմամբ, ասել է Ջոն Պոդեստան։
Սպիտակ տան ներկայացուցիչը հավելել է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների թեման «պարբերաբար քննարկվում է Վաշինգտոնի և Բաքվի միջև», այդ թվում՝ երկու երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)