Ալեն Սիմոնյանը գրառում է կատարել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահի հետ հանդիպումից հետո
22:07 - 14 հոկտեմբերի, 2024

Ալեն Սիմոնյանը գրառում է կատարել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահի հետ հանդիպումից հետո

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տելեգրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահի հետ հանդիպումից հետո։ Տեսանյութին կից՝ նա գրել է․

«Շատ կարևոր հանդիպում տեղի ունեցավ»։

Արդեն հայտնել էինք, որ Ժնևում մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի միջև Ժնևում նախատեսված հանդիպումը չեղարկվել է։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել