Գևորգ Պապոյանը երկկողմ ձևաչափով բանակցությունները համարում է արդյունավետ Հայաստանի և Ադրբեջանի համար |armenpress.am|
13:16 - 05 նոյեմբերի, 2024

Գևորգ Պապոյանը երկկողմ ձևաչափով բանակցությունները համարում է արդյունավետ Հայաստանի և Ադրբեջանի համար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Էկոնոմիկայի նախարար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանն անդրադարձավ այն հարցին, թե արդյոք տարածաշրջանային երթուղիների ապաշրջափակման հարցերը նույնպես երկկողմ ձևաչափով կքննարկվեն՝ առանց Ռուսաստանի միջնորդության:

Պապոյանը նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում միջնորդ երկրները սեփական շահերով են մոտենում գործընթացին։

«Եթե դուք նկատել եք, վերջին ժամանակներում մեծ հաշվով ամբողջ գործընթացը տեղի է ունենում երկկողմ ֆորմատով»,- ասաց Պապոյանը՝ հիշեցնելով սահմանազատման հարցով հանձնաժողովների ղեկավարների, երկու երկրների ղեկավարների, արտաքին գործերի նախարարների՝ վերջերս տեղի ունեցած երկկողմ շփումները և ընդգծելով երկկողմ ձևաչափի արդյունավետությունը:

Էկոնոմիկայի նախարարի կարծիքով՝ երկկողմ ձևաչափով բանակցությունները հաջողություն են գրանցել և նպատակահարմար է շարունակել աշխատանքը հենց այս ձևաչափով։

«Երկկողմ ֆորմատը, իմ կարծիքով, արդյունավետ է եղել և պետք է շարունակել այդ ֆորմատով աշխատել»,-եզրափակեց նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել