azatutyun.am: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ օրերս Վլադիմիր Պուտինի հետ իր զրույցը ցույց է տվել, որ ուկրաինական պատերազմի վերաբերյալ Ռուսաստանի նախագահի հայացքներում փոփոխության նշույլ անգամ չկա։
Շոլցն ասել է, որ արժեր խոսել Պուտինի հետ՝ փարատելու այն պատրանքները, որոնք նա կարող է ունենալ, որ Արևմուտքը պատրաստվում է հրաժարվել Ուկրաինային աջակցությունից:
«Զրույցը շատ մանրամասն էր... քիչ բան է փոխվել պատերազմի վերաբերյալ Ռուսաստանի նախագահի տեսակետներում, և դա լավ նորություն չէ», - ասել է Գերմանիայի կանցլերը, ում հեռախոսազանգը Պուտինին քննադատության է ենթարկվել։
Սա երկու երկրների առաջնորդների առաջին հեռախոսազրույցն էր 2022 թվականի դեկտեմբերից ի վեր։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)