Ոնց ասում են «Արեւմտյան Ադրբեջան», մեզ ա գրգռում, նենց էլ ոնց ասում ենք «Արեւմտյան Հայաստան», ուրիշներին ա գրգռում․ Փաշինյան
23:59 - 22 նոյեմբերի, 2024

Ոնց ասում են «Արեւմտյան Ադրբեջան», մեզ ա գրգռում, նենց էլ ոնց ասում ենք «Արեւմտյան Հայաստան», ուրիշներին ա գրգռում․ Փաշինյան

Հիմա մենք ինչքան նեղվում ենք, ծանր ենք տանում, պրոբլեմ ենք համարում, որ ինչ-որ տեղ ինչ-որ մարդիկ օգտագործում են «Արեւմտյան Ադրբեջան» տերմինը, չէ՞, բա մենք որ ասում ենք «Արեւմտյան Հայաստան», չենք մտածո՞ւմ, որ ինչ-որ մարդկանց դա գրգռում ա։ Ոնց ասում են «Արեւմտյան Ադրբեջան», մեզ ա գրգռում, նենց էլ ոնց ասում ենք «Արեւմտյան Հայաստան», ուրիշներին ա գրգռում։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

 «Հիմա էլի ասելու են՝ ա՜, հերթական դավաճանությունը, էս ստոր տականքությունը։ Ես էսօր գտնվում եմ մի կարգավիճակում եւ մի պատասխանատվության մեջ, ես պարտավոր եմ մեր ժողովրդի հետ խոսել եւ ցույց տալ պատճառահետեւանքային կապերը, շղթաները։ Եթե ես դա չանեմ, նշանակում ա ես գիտակացաբար մեր երկիրը տանում եմ դեպի պետականության կորուստ․ ես չեմ կարող դա թույլ տալ»,- հավելեց վարչապետը։ 

Նույն հարցազրույցում Փաշինյանը նշել էր, որ հայկական կողմը հետեւողականորեն փաստարկներով փորձում է փարատել Ադրբեջանի մտավախությունը տարածքային պահանջների մասին։ 

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Սահմանադրության հետ կապված փաստարկները՝ ընդգծելով, որ այն բանակցային գործընթացի սեղանի շուրջ չի քննարկվել։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել