Քոչարյանի գործով ՍԴ-ի կայացված որոշմամբ խափանման միջոցի փոփոխման հարց չի կարող բարձրացվել. Ռուստամ Բադասյան |tert.am|
11:49 - 05 սեպտեմբերի, 2019

Քոչարյանի գործով ՍԴ-ի կայացված որոշմամբ խափանման միջոցի փոփոխման հարց չի կարող բարձրացվել. Ռուստամ Բադասյան |tert.am|

tert.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ի կայացված որոշմամբ խափանման միջոցի փոփոխման հարց չի կարող բարձրացվել: Այդ մասին «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար»-ի տաղավարում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Արամ Աբրահամյանի հարցին՝ արդյո՞ք ՍԴ-ն իրավասու էր որոշում ընդունել Քոչարյանի հարցով, Բադասյանն ասել է.

«Իրավասության մասով գիտեք, որ ՍԴ դատավորներից մեկը բարձրացրել է դատարանի առնվազն 3 անդամի մասնակցության անհնարինության մասին փաստարկներ, և այդ մասով ՍԴ-ն որևէ որոշում չի կայացրել: Եթե, ամեն դեպքում, առկա էին անհնարինության մասին տվյալներ, ՍԴ դատավորները պարտավոր էին դրա մասին հայտնել և սահմանված ընթացակարգով պետք է որոշում կայացվեր՝ արդյոք անհնարին է իրենց մասնակցությունը տվյալ գործին որոշակի հանգամանքներից ելնելով, թե՝ ոչ: Այս առումով, պրոցեսը որոշակի առումով կասկածելի է եղել, և առնվազն պետք է պարզել անհնարինության հիմքեր եղել են, թե՝ ոչ, քննարկվել են, թե՝ ոչ, պետք է քննարկվեին, թե՝ ոչ»:

Ռուստամ Բադասյանի խոսքերով՝ ՍԴ ցանկացած որոշում ենթակա է պարտադիր կատարման:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել