factor.am: Մենք ողջունում ենք այն առաջընթացը, որին Ադրբեջանն ու Հայաստանը հասել են խաղաղության պայմանագրի կնքման և երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը՝ անդրադառնալով այս տարի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությանը։ Նա նշել է, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «եզակի ներդրում է ունեցել ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացում»։
«Առաջին հերթին, դա արվել է 2020 թվականի նոյեմբերին, երբ կազմվել է եռակողմ փաստաթուղթ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարությունը, փաստաթուղթ, որը պարունակում էր Ռուսաստանի աջակցությամբ հայ-ադրբեջանական կարգավորման ճանապարհային քարտեզ։ Մենք հանդես ենք գալիս նրա օգտին, որ հայկական ու ադրբեջանական կողմերը, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը երկրներ են, որոնց հետ մեզ կապում են դաշնակցային հարաբերությունները, մշակեն այնպիսի խաղաղության պայմանագիր, որը ճանապարհ կբացի և կնշանակի հարաբերությունների կայուն երկարաժամկետ կարգավորում և «ական» չի լինի ապագա սերունդների համար։ Բնականաբար, մենք միշտ պատրաստ ենք աջակցել առաջընթացին, և մենք դեմ ենք նրան, որ կնքվեն որևէ հապճեպ փաստաթղթեր, ինչպես պնդում է Արևմուտքը, որը շատ է ուզում Հայաստանին ու Ադրբեջանին հնարավորինս շուտ մղել խաղաղության պայմանագրի կնքմանը որևէ արևմտյան հարթակում»,- հայտարարել է Գալուզինը։
Ըստ նրա՝ «նման հապճեպ, չմտածված և ամբողջությամբ չստուգված որոշումները կարող են հանգեցնել ոչ թե երկարաժամկետ կայուն խաղաղության, այլ հակառակը՝ ապագայի համար առճակատման որոշակի սերմեր ցանելուն»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)