Աշխարհազորին կփոխարինեն տեղական պաշտպանական ուժերը․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը
13:21 - 12 փետրվարի, 2025

Աշխարհազորին կփոխարինեն տեղական պաշտպանական ուժերը․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Աշխարհազորին կփոխարինեն տեղական պաշտպանական ուժերը: ԱԺ-ն 61 կողմ, 35 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը:

Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը նախագծի քննարկման ժամանակ հայտնել է. «Օրինագծով առաջարկում է դեռ 2020-ին հիմնադրված աշխարհազորը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով: Օրինագծով սահմանվում են դրանց խնդիրները, դերը, ղեկավարման սկզբունքնրեը և կառուցվածքը: Նոր համակարգի ղեկավարը կլինի բանակային կորպուսի հրամանատարը»:

Ըստ օրինագծի հեղինակների՝ տեղական պաշտպանության ուժերը կդառնան զորամասերի կազմում գործող աջակցող ստորաբաժանումներ։

Սարգսյանի խոսքով Տեղական պաշտպանության ուժերը կհամալրվեն կամավորության սկզբունքով՝ տվյալ համայնքում հաշվառված, պատերազմական ժամանակի հաստիքներին չկցագրված, պահեստազորի երկրորդ խմբում ներառված կամ զինվորական հաշվառումից հանված անձանցով։ Նրանց հետ կկնքվեն պայմանագրեր, որոնք, սակայն, չեն համարվի զինվորական ծառայության պայմանագրեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել