Մեզ առանձնապես մտահոգում է Ռուբեն Վարդանյանի հանդեպ անմարդկային վերաբերմունքը. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան»-ի կոչը
20:20 - 27 փետրվարի, 2025

Մեզ առանձնապես մտահոգում է Ռուբեն Վարդանյանի հանդեպ անմարդկային վերաբերմունքը. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան»-ի կոչը

Transparency International(TIAC)հակակոռուպցիոն կենտրոնը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ միանում է մի շարք կազմակերպությունների հայտարարություններին՝ կոչ անելով դադարեցնել Բաքվում պահվող հայ ռազմագերիների և ապօրինի կալանավորվածների նկատմամբ Ադրբեջանի քաղաքական հետապնդումները։

«Մեզ առանձնապես մտահոգում է Ռուբեն Վարդանյանի հանդեպ անմարդկային վերաբերմունքը. նա հացադուլի մեջ է՝ հուսահատորեն դիմելով միջազգային հանրությանը միջամտելու Ադրբեջանի կողմից օրենքի և մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտումների դեմ»,- ասված է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան»-ի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Բաքվում հունվարի 17-ին մեկնարկել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատաքննությունը, որն ընթանում է փակ ռեժիմով՝ Բաքվի զինվորական դատարանում։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում։

Բաքվի դատարանում հացադուլի պատճառով Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է. նա հրաժարվել է ցուցմունք տալ և պատասխանել հարցերի։ Նրա փաստաբան Ջարեդ Գենսերն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակին՝ նշելով, որ նրա առողջությունը վտանգված է։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել