Ամերիկան այլևս չի հանդուրժի. Թրամփը կրկին քննադատել է Զելենսկիին
 |azatutyun.am|
22:26 - 03 մարտի, 2025

Ամերիկան այլևս չի հանդուրժի. Թրամփը կրկին քննադատել է Զելենսկիին |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախագահը կրկին քննադատել է Ուկրաինայի առաջնորդին, ով հայտարարել է, թե Ռուսաստանի պատերազմը դեռ երկար կարող է շարունակվել։

«Սա ամենավատ հայտարարությունն է, որ կարող էր անել Զելենսկին, Ամերիկան այլևս սա չի հանդուրժի»,- գրել է Թրամփը Truth Social-ում։

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հաղորդել էին, որ Թրամփը պատրաստվում է այսօր իր վարչակազմի առանցքային պաշտոնյաների հետ արտահերթ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով, որի ընթացքում կարող է քննարկվել ամերիկյան օգնության սառեցման կամ դադարեցման հարցը։

«Նա (Զելենսկին-խմբ.) չի ուզում խաղաղություն, քանի դեռ ունի Ամերիկայի աջակցությունը»,- պնդել է Թրամփը, հավելելով, թե անցած շաբաթավերջին Լոնդոնում հավաքված եվրոպացի առաջնորդներն էլ էին ընդունում, որ Ուկրաինային աջակցելու հարցում ԱՄՆ-ի կարիքն ունեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել