Բաքվի նավթամշակման գործարանում հրդեհ է բռնկվել |armenpress.am|
12:28 - 05 մարտի, 2025

Բաքվի նավթամշակման գործարանում հրդեհ է բռնկվել |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի նավթամշակման գործարանում հրդեհ է բռնկվել, գործարանի անձնակազմը տարհանվում է։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով երկրի արտակարգ իրավիճակների նախարարությանը։

Վերջինիս փոխանցմամբ՝ տեղեկություն է ստացվել Բաքվի Նիզամիի շրջանում գտնվող նավթավերամշակման գործարանի տարածքում բռնկված հրդեհի մասին։

Նշվում է, որ հրդեհի վայր է ժամանել նաև Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։

Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել է, որ արագ տեղայնացրել է նավթավերամշակման գործարանի տարածքում բռնկված հրդեհը և կանխել դրա տարածումը` անհրաժեշտ և անհետաձգելի միջոցառումների ձեռնարկման շնորհիվ։ 

Հաղորդվում է, որ ներկայում աշխատանքներ են տարվում հրդեհն ամբողջությամբ մարելու ուղղությամբ։ 

Տուժածների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել