Զելենսկին հայտարարել է Կուրսկի շրջանում Ուկրաինայի գործողությունների ավարտի մասին
 |azatutyun.am|
10:54 - 15 մարտի, 2025

Զելենսկին հայտարարել է Կուրսկի շրջանում Ուկրաինայի գործողությունների ավարտի մասին |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին հայտարարել է Կուրսկի շրջանում ուկրաինական բանակի գործողության ավարտի մասին։

Զելենսկու այս հայտարարությունը հնչում է ուկրաինական բանակի վերահսկողության տակ գտնվող Կուրսկի մարզի Սուջա քաղաքի վերջնական գրավման մասին Մոսկվայի հայտարարությունից մեկ օր անց։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մարտի 13-ին հայտարարեց Սուջայի և հարակից երկու գյուղերի՝ Մելովոյի և Պոդոլի վերջնական գրավման մասին։

Հազարավոր ուկրաինացի զինվորներ 2024-ի օգոստոսին գրավել էին Ռուսաստանի արևմտյան Կուրսկի շրջանի մոտ 1300 քառակուսի կիլոմետր տարածք: Ավելի ուշ Կիևը պնդեց՝ դա դիտարկում է որպես սակարկման թեմա ապագա բանակցությունների համար, երբ բանակցությունների սեղանին կդրվի արևելյան Ուկրաինայի ճակատային գծից ռուսական զորքերը հեռացնելու հարցը:

Օրերս Ռուսաստանը հայտարարեց, որ Կուրսկի շրջանում իր զորքերը հետ են վերցրել ավելի քան 100 քառակուսի կիլոմետր տարածք և 12 բնակավայր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել