Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Աշտարակի խճուղում
16:00 - 01 ապրիլի, 2025

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Աշտարակի խճուղում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Աշտարակի խճուղում: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
 
«Մասնավորապես, Աշտարակի խճուղում՝ Կարմիր խաչին հարակից ճանապարհահատվածում և Դավիթաշեն-Աշտարակի խճուղում՝ դեպի Աշտարակ ուղղությամբ, կարգելվի հետադարձը»,- ասված է հաղորդագրությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել