factor.am: «Այսօր ավանդական մեդիան այս կամ այն չափով կանոնակարգվում է»,- այս մասին ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության և տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդման զեկույցի քննարկման ժամանակ նշեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։ Նրա խոսքով, սակայն, թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհում տարբեր չափումները ցույց են տալիս, որ հանրությունը տեղեկատվության մեծ մասը ստանում է համացանցի միջոցով։
«Համացանցում կան հեռուստանման բովանդակությամբ ալիքներ, որոնց բովանդակությունը կարգավորումից դուրս է։ Այն սպառնալիքները, որն այսօր մենք ունենք կապված և՛ տեղեկատվական անվտանգության հետ, և՛ լեզվական, ինչպես նաև երեխաների վրա ազդեցության։ Շատ լավ գիտեք, որ ատելության խոսքը, թշնամանքը ամբողջությամբ գեներացվում է համացանցում»,- նկատեց հանձնաժողովի նախագահը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)