tert.am: Թուրքիայում ձերբակալվել և արդեն Մոսկվա է տեղափոխվել ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալ Իգնատ Կուզինը, ով մեքենայում ռումբ էր տեղադրել, որի պայթյունից սպանվել էր գեներալ-լեյտենանտ Յարոսլավ Մոսկալիկը, հայտնել է ՌԴ ԱԴԾ-ն։
Նշենք, որ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Յարոսլավ Մոսկալիկը մահացել էր մերձմոսկովյան Բալաշիխայում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով։ Նա այդ պահին անցնում էր դեպքի վայրի կողքով։
comment.count (0)