Լավրովն ու Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները |armenpress.am|
17:43 - 17 մայիսի, 2025

Լավրովն ու Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են մայիսի 16-ին Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները։ Այս մասին նշված է ՌԴ արտաքին գերատեսչության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

«Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել նախօրեին Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքների վերաբերյալ։ Պարոն Ռուբիոն ողջունեց ռազմագերիների փոխանակման և յուրաքանչյուր կողմի հրադադարի հասնելու համար անհրաժեշտ պայմանների իր տեսլականի նախապատրաստման վերաբերյալ համաձայնագրերը և ընդգծեց Վաշինգտոնի պատրաստակամությունը շարունակել նպաստել կարգավորման որոնմանը»,-ասված է հաղորդագրության մեջ։ 

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Սերգեյ Լավրովը նշել է Միացյալ Նահանգների դրական դերը, որը նպաստել է նրան, որ Կիևը վերջնականապես ընդունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ վերսկսկելու ստամբուլի բանակցությունները։ Լավրովը նաև հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը շարունակել համագործակցությունը ամերիկացի գործընկերների հետ այս համատեքստում։

«Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաև մի շարք այլ միջազգային և տարածաշրջանային հարցերի։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ռուս-ամերիկյան շփումների շարունակականության վերաբերյալ»,-նշված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել