Պակիստանի վարչապետը ժամանել է Ադրբեջան
 |1lurer.am|
20:30 - 27 մայիսի, 2025

Պակիստանի վարչապետը ժամանել է Ադրբեջան |1lurer.am|

1lurer.am: Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը ժամանել է Ադրբեջան: Լաչինի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: 

Լրատվամիջոցները գրում են, որ Ադրբեջան կժամանի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ մասնակցելու մայիսի 28-ին կայանալիք Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան եռակողմ գագաթնաժողովին և Լաչինի օդանավակայանի բացմանը։ 

Գագաթնաժողովը նվիրված կլինի տարածաշրջանային համագործակցությանը, տնտեսական կապերին և ընդհանուր մարտահրավերներին: Երկրների ղեկավարները կքննարկեն նաև ապագա համագործակցությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել