Ո՛չ, քաղաքականությամբ չե՛մ զբաղվելու․ Կարեն Կարապետյան
14:38 - 11 մայիսի, 2020

Ո՛չ, քաղաքականությամբ չե՛մ զբաղվելու․ Կարեն Կարապետյան

Այսօր ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին ներկա էր նախկին վարչապետ Կարեն Կարպետյանը։ Դռնփակ նիստի ավարտից հետո նախկին վարչապետը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քանի որ նիստը դռնփակ է և բովանդակությունը պարունակում է պետական գաղտնիք ՝  չի կարող ներկայացնել այսօրվա  քննարկման թեման։
Հարցին, թե ինչպե՞ս է Կարապետյանը գնահատում կառավարության կատարած աշխատանաքները , վերջինս պատախանեց՝
«Որոշ չափով հետում եմ , սակայն ոչ այնքան համակարգված ձևով։ Այսօր ես կառավարությանը ցանկանում եմ հաջողություններ, որպեսզի  այս իրավիճակից մինիմալ կորուստներով դուրս գանք։ Բայց կառավարության հետ շատ հարցերում համակարծիք չեմ»։ 
Այն հարցին, թե ինչու է   Կարապետյանը միջնորդել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի  փոփոխման համար․ Կարապետյանը պատասխանեց, որ միջնորդության մեջ ֆիքսել է պատճառը։

«Նախ և առաջ, ինչպես շատերը, ես նույնպես շահագրգռված եմ, որպեսզի մարտի մեկի հետ կապված հասարակության մեջ  առաջացած հարցադրումներին տրվի լիարժեք պատասխան, որպեսզի բաց կողմեր չլինեն և համապատասխան նստվածք չլինի։  Ես հարգում եմ և գնահատում եմ Ռոբերտ Քոչարյանի  ներդրումը և ավանդը Արցախի և Հայաստանի անկախացման և կայացման գործում։ Երկու տարի է համարյա, այս դատական պրոցեսը տևում է և հավանական է, որ այն շատ երկար ժամանակ կարող է տևել, այդ պատճառով ես միջնորդել եմ, որպեսզի խափանման միջոցը փոխվի»,- ասաց Կարապետյանը։

Կարապետյանի խոսքով  այս դատական պրոցեսը բավականին քաղաքականացված է, ինչպես կգնահատի հասարակությունը  իր քայլը Կարպետյանը դժվարացավ մեկնաբանել, բայց նշեց, որ իր քայլի պատճառներն  արդեն հիմնավորել է։

« Կարծում եմ, որ յուրաքանչյուրը իր տեսակետը հայտնելու հնարավորություն ունի, ոչ մեկ չի ասում մեղավորեն անմեղացրեք, ուղղակի ասել ենք՝ հաշվի առնելով այս հանգամանքները, ,որոնք նշել ենք ՝պրոցեսը  կատարեք մեկ այլ կերպ»,- նշեց Կարապետյանը։

Լրագրողների հարցին, թե արդյո՞ք Կարապետյանը հետագայում զբաղվելու է քաղաքականությաբ Կարապետյանը պատասխանեց, որ չի պատրաստվում զբաղվել քաղաքականությմաբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել