Օրակարգը մեկն է՝ թույլ չտալ օրորոցում խեղդել ժողովրդավարությունը․ Ծովինար Վարդանյան
13:59 - 12 մայիսի, 2020

Օրակարգը մեկն է՝ թույլ չտալ օրորոցում խեղդել ժողովրդավարությունը․ Ծովինար Վարդանյան

Անցած շաբաթ մեր ուշադրությանը ներկայացվեց կառավարության ծրագրի կատարողականը, որտեղ քննարկվեցին տարբեր բաղադրիչներ՝  թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական, թե՛ իրավական։ Հիմա ձեր ուշադրությանը ներկայացված է ՄԻՊ-ի զեկույցը։ Այս երկուսի համատեքստում կան ձեռքբերումներ, առաջին ձեռբերումը ես անվանում եմ  «բացված խոսակցություններ»։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց պատգամավոր Ծովինար Վարդանյանը։

Վարդանյանը մեկնաբանեց իր խոսքը նշելով, որ երկար տարիների Հայաստանի իշխող ուժերը խուսափել են ժողովրդի առաջ բացել որոշ հարցեր։ Վարդանյանի խոսքով այդ  հարցերի գոյության արձանագրումը և դրան հետևող արձագանքներն ու հետևանքները կարող էին խնդրահարույց լինել իրենց համար։

«Վերջին երկու տարում այլևս չկա ջայլամի վարքագիծ, այլևս չկան պարտակված հարցեր և օրակարգը մեկն է՝ թույլ չտալ օրորոցում խեղդել ժողովրդավարությունը, ինչի փորձերը մենք ակնհայտ տեսնում ենք և կանգնեցնել  ժողովրդավարությունը ամուր ոտքերի վրա։ Առավել քան երբևէ, ջրի երես են դուրս եկել բոլոր  օրենսդրական բացերը, որոնք կենսական են ժողովրդավարության ամրացման համար , և առավել քան երբևէ կարևոր է փոխվստահությունը քաղաքացիների ու պետության միջև»,- ասաց Վարդանյանը: 

Անդրադառնալով այսօրեական խնդիրներին պատգամավորը նշեց, որ շատ դեպքերում հասարակության և խորհրդարանի շատ անդամներ այն կարծիքին են, որ եթե իրենք չեն հանդիպում բռնության, ուրեմն բռնություն չկա, եթե իրենք սոցիալական խնդիրներ չունեն, ուրեմն այդ խնդիրները չունեն նաև մյուսները։

«Եթե ոմանք չունեն խիզախություն առերեսվելու իրականությանը, ապա մեր թիմն այն ունի, քանի որ ժողովրդավարությունը մեզ համար հավատմք է և ո՛չ բեմադրություն։իմա, քաջ գիտակցելով, որ այս խորդանոցի խնդիրները վեր հանելով՝ կառավարող ուժը գուցե ստիպված լինի վճարել իր քաղաքական կապիտալով, նա հայտ է ներկայացնում քաղաքացիներին ու բացել է բոլոր տեսակի խոսակցությունները, և մենք պետք է կարողանանք ուղիղ նայել իրականության աչքերին՝ տիրոջ ու ծառայի պատասխանատվություն զգանք երկրի հանդեպ»,- հավելեց Վարդանյանը։

Պատգամավորի խոսքով ժողովրդավարության ամրապնդման միակ ուղին քաղաքացիների հետ երկխոսությունն է և այդ խոսակցությունը պետք է կայանա։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել