ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
15:43 - 14 մայիսի, 2020

ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Լրատվամիջոցների տեղեկություններով Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը աշխատանքից ազատման դիմում է գրել։ Տեղեկությունը՝ infocom.am-ի հետ զրույցում հաստատեց Գոգյանը։

«Այո՛, տեղեկությունը ճիշտ է։ Պատճառները հետո կմանրամասնեմ»,- ասաց Գոգյանը։

Հիշեցնենք, որ Գոգյանը ԲՈԿ նախագահ էր ընտրվել 2018 թվականի հունիսին։ Վերջինս Գիտությունների ազգային ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող է։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել