Կառավարությունը տոտալ հապաղման, դանդաղկոտության, անգործության ձևաչափի մեջ է ․ քաղաքական պատասխանատվությունից ոչ-ոք չի կարող խուսափել․ Մանե Թանդիլյան
13:25 - 08 հունիսի, 2020

Կառավարությունը տոտալ հապաղման, դանդաղկոտության, անգործության ձևաչափի մեջ է ․ քաղաքական պատասխանատվությունից ոչ-ոք չի կարող խուսափել․ Մանե Թանդիլյան

Տարբեր բաներ ենք քննարկել, հնարավորություն ենք ունեցել դա անել Վանաձորում, որովհետև պայմանները, սոցիալական հեռավորություն պահելու կանոնները կարողացել ենք այնտեղ պատշաճ մակարդակի կազմակերպել։ Վանաձորում տեղի ունեցած ԼՀԿ նիստի մասին ասաց պատգամավոր Մանե Թանդիլյանը։ Վերջինս իր խոսքում նշեց, որ քննարկման առարկաները եղել են տարբեր՝ այն քաղաքական օրակարգերը, որոնց հետամուտ է լինում  «Լուսավոր Հայաստանը»։

«Այդ թվում նաև քննարկվել է  համավարակի դեմ պայքարը որպես առաջնահերթություն այսօրվա քաղաքական օրակարգում դիտարկելը  և այն ճանապարհային քարտեզը, որով պատրաստվում ենք քաղաքական պատասխանատվության ենթարկել բոլոր այն պատասխանատուներին,  ովքեր ձախողել են  համավարակի դեմ պայքարը և , որի արդյունքում ունենք այն պատկերը և մարդկային կորուստները, որն այսօր արձանագրում ենք։  Դա ցավալի է, մենք նորից ենք ասում, որ կառավարության գործողությունների կամ անգործության արդյունք է սա, բայց և այնպես նրանք պետք է կարողանան հաղթահարել համավարակը, որ նոր մենք կարողանանք քննարկել  այլ առաջնահերթություններ, որպես քաղաքական օրակարգ։ Բոլորս գիտենք, որ առաջին դեպքն արձանագրվել է մարտի 1-ին, գիտենք, որ  մարտի 13-ին նոր հայտարարվեց արտակարգ դրություն, հետևաբար, այո՛ այդ ընթացքում շարունակվում էին հանրաքվեի քարոզչություն անել։ Այստեղ շատ արդիական է նշել, որ փետրվարի վերջին, երբ ամբողջ աշխարհը խոսում էր պանդեմիայի մասին, ԱՀԿ-ն արդեն պանդեմիա էր հայտարարում, Հայաստանում դեռ ձեռք էին առնում այդ համավարակին։ Այստեղ է, որ իմ զայրույթն է առաջանում կառավարության գործողությունների հանդեպ, որ անլրջությունը սերմանվեց, հիմա չենք կարողանում մեր քաղաքացիներին համոզել, որ սա լրջագույն խնդիր է՝  կրեն դիմակները, ախտահանիչ միջոցներ օգտագործեն, պահեն սոցիալական հեռավորությունը և դադարեն այդ հարցը տալ՝ արդյո՞ք սա օգնում է։ Չի օգնում ՝ նվազեցնում է, սիրելի հայրենակիցներ կլինի՞ այդ հարցի շուրջ մտածենք դիմակները կրելով։ Այսօր տրված է այս լուծումը, կլինի դա քննարկենք հետագայում այլ ձևաչափով, բայց պահպանենք այդ կանոններ։ Ես ուղղակի խնդրում եմ  մեր հայրենակիցներին լուրջ վերաբերվել իրավիճակին, ավելի լուրջ, քան  կառավարությունն է վերաբերվել»։

Թանդիլյանը նշեց, որ այսօր  տեսանելի է  նաև կառավարության անհանգստությունը, որը տեղին է  և այդ անհանգստությանը   պետք է պատշաճ արձագանքել՝ դիմակներ կրելով և կանոնները պահպանելով։

«Փետրվարի վերջին մենք ասում էինք՝ փակեք սահմանը Իրանի հետ, դադարեցրեք Միլանի չվերթները, բայց ասում էին՝ մեր եղբայրական Իրանի հետ ուզում եք հարաբերությունները փչացնել, այո՛, պետք էր եղբայրական Իրանին բացատրել, բանակցել, թե ինչու պետք է ավելի շուտ փակենք սահմանը։ Այս գործողությունների հապաղումը ցույց է տալիս դանդաղկոտության, անգործության հետևանքը։ Սա համավարակի պայմաններում շատ տեսանելի դարձավ։ Այսօր կառավորությունը տոտալ հապաղման, դանդաղկոտության և որոշ դեպքերում անգործության ձևաչափի մեջ է , ուղղակի, ցավոք սրտի,  դա ակնհայտ դարձավ համավարակի պայմաններում և արժեցավ կյանքեր։ Մնացած առումներով, մենք փորձելու ենք ամեն ինչ անել, որ օր առաջ հաղթահարվի այս համավարակը, իսկ դրանից հետո քաղաքական պատասխանատվությունից որևէ մեկը չի խուսափի։

Անդրադառնալով այն տեղեկությանը, որ երեկ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը  խախտել էր կանոնները և հարսանիք կազմապերպել, պատգամավորն ասաց, որ  իրեն չի հետաքրքրում այն, որ գլխավոր շտաբի պետը չի պահպանում կանոնները։

«Ես ուզում եմ, որ մեր քաղաքացիները ավելի լուրջ, գիտակից, ողջամիտ լինեն, քան կառավարությունն է»։  

Խոսելով Արսեն Թորոսյանի  ֆեյսբուքյան  գրառմումների  մասին,  Թանդիլյանն ասաց ․

«Ես որևէ կերպ չեմ պատրաստվում մեկնաբանել Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան ստատուսները, մի բան է պետք նա անի՝ դադարի մրցել ցինիզմով և  մեծամտությամբ բոլորի հետ ու հաղթել էդ պայքարում։ Ես նորից նշեցի խրոնալոգիան, թե ինչպես , ինչ և երբ է «Լուսավոր Հայաստանը» առաջարկել։ Եթե մինչև առաջին վարակակրի հաստատումը կատարվեին բոլոր անհրաժեշտ միջոցառումները միգուցե արտակարգ դրության անհրաժեշտություն էլ չլիներ։ Այդ բանի մասին մտածե՞լ է Արսեն Թորոսյանը»,- ասաց Թանդիլյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել