«Լուսավոր Հայաստանն» այն ուժն է լինելու, որ լինելու է հաջորդ իշխանությունը․ Մանե Թանդիլյան
14:53 - 08 հունիսի, 2020

«Լուսավոր Հայաստանն» այն ուժն է լինելու, որ լինելու է հաջորդ իշխանությունը․ Մանե Թանդիլյան

«Լուսավոր Հայաստանի» համար « Բարգավաճ Հայաստանի» առաջնորդի  կողմից հնչած հայտարարություններում  որևէ նոր թեզ, որևէ նորություն չկար, որի մասին «Լուսավոր Հայաստանը» չի խոսել: Այս մասին, այսօր՝  Ազգային ժողովում  լրագրողների հետ զրույցում ասաց   «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։ Վերջինս իր խոսքում նշեց․

«Երբ ԱԺ-ում մեզ վրա հարձակում տեղի ունեցավ, քաղաքական մշակույթը տապալվեց, մենք հայտարարել ենք, որ «Լուսավոր Հայաստանն» այն ուժն է լինելու, որ լինելու է հաջորդ իշխանությունը: Հետևաբար,  նաև կոնսոլիդացիայի կենտրոնը ԼՀԿ-ն: Մենք այն ուժն ենք, որին չես կարող որևէ կերպ ահաբեկել, վախեցնել քրեական գործերով, ապօրինի գույքով, թալանով, կաշառքով, կոռուպցիայի տարբեր դրսևորումներով : Փորձեցին տարբեր ձևերով , բամբասանքի մակարդակով խոսել ինչ-որ կապերի մասին, որը զավեշտալի է, և խոսում է տվյալ անձի որակի մասին, երբ հնչեցնում է փեսայական կապերի մասին: Սա ուղղակի անթույլատրելի է:

Ես այստեղ տեսնում եմ քաղաքական ուժի գործիքակազմ, որ երբ որևէ մեկը քննադատում է իրենց իշխանությունը, ապա կարելի է օգտագործել տարբեր գործիքակազմ, այդ թվում նաև մինչ այդ խոշոր սեփականատեր հայտարարածից վերածել քրեական հանցագործի: Սպառնալու միջոցով նման քաղաքական օրակարգերին արձագանքելը ուղղակի չգիտեմ՝ ինչ աղերս ունի նոր Հայաստանի հետ: Մենք դա տեսել ենք, դիմակայել ենք և շատ դժվարություններ ենք տեսել: «Լուսավոր Հայաստանը» առողջ և կարող ուժերի կոնսոլիդացման կենտրոն կարող է լինել»,-ասաց պատգամավորը :

Թանդիլյանը նշեց, որ իրենց իրենց համար սևեր և սպիտակներ չկան։  Պագամավորի խոսքով՝ Հայաստանը չի կարող վատնել որևէ լավ, կարող ռեսուրս։ 

Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդի հայտարարությանը, թե կառավարությունը պետք է 100 տոկոսով հեռանա և կոչին՝ միավորվելու, Մանե Թանդիլյանն ասաց.

«Ես նախ չգիտեմ, թե ինչ նկատի ունի պարոն Ծառուկյանը, երբ ասում է կառավարությունը պետք է 100 տոկոսով հեռանա: Կարծում են՝ նախ պետք է նա մեկնաբանի, թե ինչ նկատի ունի: Նա արձանագրեց իրավիճակին, որը մենք բազմիցս ենք արձանագրել: Մենք նոր օրակարգ չենք լսել: «Լուսավոր Հայաստանն» ունի իր օրակարգը, որով շարժվում է՝ հրաժարականների պահանջներ և այլն։Համագործակցելիս սև ու սպիտակի խնդիր չենք դրել և չենք դնելու»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել