Բարեկամաբար խորհուրդ կտամ՝ էմոցիոնալ հայտարարությունները Ձեզ վնասում են, Ձեզ անհարմար իրավիճակի մեջ են դնում․ Գլխավոր դատախազը՝ Նաիրա  Զոհրաբյանին
12:42 - 16 հունիսի, 2020

Բարեկամաբար խորհուրդ կտամ՝ էմոցիոնալ հայտարարությունները Ձեզ վնասում են, Ձեզ անհարմար իրավիճակի մեջ են դնում․ Գլխավոր դատախազը՝ Նաիրա Զոհրաբյանին

ՀՀ Ազգային ժողովն այսօր մեկնարկած քառօրյա նստաշրջանի առաջին նիստում քննարկում է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու եւ մեղադրանք առաջադրելու՝ գլխավոր դատախազի միջնորդագիրը։ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբագրության պատագամավոր Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։  

Նաիրա Զոհրաբյան (հարց)․

-Պարոն Դավթյան, ես հույս ունեմ, որ Դուք հարգում եք Ձեր  ուսադիրները։ 2018 թվականի մայիսին Դուք ԱԺ միջնորդություն ներկայացրեցիք մեր նախկին ընդդիմադիր գրծընկեր Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և  հետագա գործընթացներում ներգրավելու համար։ Հետո, Պետաիրավական հանձնաժողովում Էդմոն Մարուքյանի հարցին, թե ինչո՞ւ հետ վերցրիք Ձեր միջնորդությունը, Դուք պատասխանել եք բառացիորեն հետևյալը՝ «Այո՛, ինձ նամակով դիմեց փոխվարչապետը և խնդրեց հետ վերցրել դիմումը, միջնորդությունը Ազգային ժողովից , դրանից հետո   ես նամակով դիմել եմ ԱԺ նախագահին և խնդրել եմ օրակարգից հանել այդ հարցը»։

Հիմա այպսես, ինչո՞ւ եմ հարցնում, թե արդյո՞ք հարգում եք Ձեր ուսադիրները, որ, երբ Դուք միջնորդություն ներկայացրեցիք Նիկոլ Փաշինյանին զրկելու պատգամավորական անձեռնմխելիությունից, պնդո՞ւմ եք հիմա, որ Ձեր միջնորդությունը եղել է ոչ թե քաղաքական պատվեր, իսկ ես վստահ եմ, որ եղել է քաղաքական պատվեր , այլապես ով էլ Ձեզ նամակ գրեր, եթե Դուք վստահ լինեիք,  որ տեղի է ունեցել հանցագործություն, Դուք չպետք է փոխվարչապետի նամակով հետ կանչեիք ։ Պնդում ե՞ք, որ Ձեր հիմքերը բավարար էին Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար,  և ինչո՞ւ հետ կանչեցիք Ձեր միջնորդությունը, ո՞վ ա փոխվարչապետը, որ Ձեզ գրավոր նամակով դիմի։

Գլխավոր Դատախազ Արթուր Դավթյան (պատասխան)

-Դուք վկայակոչում եք իմ խոսքերը որոնք հրապարակային են, և  հետևաբար, այդտեղ պնդելու, հաստատելու որևէ բան չկա։ Ինչ արել եմ , արել եմ հրապարակային։  Որպեսզի Ձեր հարցին Ձեր ուզած ձևով պատասխանեմ, խնդրում եմ Ձեր արձագանքում նշեք, թե այսօրվա քննության առարկայի  հետ այս ամենը ի՞նչ կապ ունի։

Նաիրա Զոհրաբյան (արձագանք)

-Ի՞նչ կապ ունի, որովհետև ես վստահ եմ, որ վաղը, իսկ այդ վաղը շատ հեռու չէ, Դուք այսպիսի վատ վիճակում եք հայտնվելու, երբ այստեղ գտնվող որևէ պատգամավոր Ձեզ հարցնի ՝ Դուք պնդո՞ւմ եք, որ այն  ինչ Դուք այսօր անում եք, իրավական գործընթաց է և ոչ թե քաղաքական հաշվեհարդար։ Դուք անհարմար չե՞ք զգում։

Արթուր Դավթյան (արձագանք)

-Հուսով եմ, որ Դուք ձեր հարցի պատասխանը գիտեք, որ ես՝ իմ պաշտոնական գրործունեության առումով երբեք անհարմար զգալու առիթ չեմ ունեցել, այսօրվա առումով  նույնպես  չեմ ունենա։ Այսօր ես ամենայն պատասխանատվությամբ կատարում եմ իմ պաշտոնական պարտականությունը, իսկ իմ պարտականությունը շատ հստակ է՝ հանցանք կատարած յուրաքանչյուր անձ, անկախ բոլոր չափանիշներից պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության։ Մենք շատ առիթներ ենք ունեցել այս դահլիճում իրար հետ զրուցելու, չնայած ես երբեք կոռեկտության սահմանը չեմ անցել, այսօր էլ չեմ անցի, ուղղակի բարեկամաբար խորհուրդ կտամ՝ էմոցիոնալ հայտարարությունները Ձեզ վնասում են, Ձեզ անհարմար իրավիճակի մեջ են դնում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել