Դուք նույնիսկ չեք էլ պատկերացնում, թե որքան նման եք նախկիններին՝ ձեր հայացքներով, ձեր պահվածքով, ձեր ամեն ինչով․ Արման Աբովյան
15:04 - 16 հունիսի, 2020

Դուք նույնիսկ չեք էլ պատկերացնում, թե որքան նման եք նախկիններին՝ ձեր հայացքներով, ձեր պահվածքով, ձեր ամեն ինչով․ Արման Աբովյան

Հարգելի ժողովուրդ, այն ինչ այսօր տեղի է ունենում Ազգային ժողովում ինձ համար ոչ թե սպասելի էր, իհարկե ես չէի սպասում, որ կհասնի նրան, որ հեղափոխություն արած ուժը կդառնա հակահեղափոխական, շատ պարզ պատճառով, որ հնչեցրած լոզունգները, կարգախոսները, նպատակները, որոնք իրենք հնչեցրին և ձեր ուսերին եկան իշխանության   այսօր չեն կատարվում։ Բնավ,  խնդիրը Ծառուկյանի մեջ չէ, որովհետև Ծառուկյանն ընդամենն ասել է ճշմարտությունը՝ առանց սպառնալիքի և ամպագորգոռ հայտարարությունների։ Այս մասին Ազգային ժողովում այսօր տեղի ունեցող նիստի ընթացքում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։  Նա իր ելույթում ասաց․

«Ծառուկյանն ընդամենն ասել է ճշմարտություն, որ, այո, ձախողել եք։ Եվ ձախողման պատճառն այն է, որ մտնելով տաքուկ կաբինետներ,  ստանալով ձեր պադավատները՝ մոռացաք, թե ով է ձեզ բերել իշխանության և հիմա էլ եք մոռացել։ Ես բոլորիդ ճանաչում եմ, երկու տարվա ընթացքում տարբեր ժամանակներ են եղել, ես գիտեմ և կարող եմ կրկնել, որ ձեր մեջ կան մարդիկ, ովքեր  հասկանում են, թե ինչ է կատարվում այսօր, ինչ ապօրինություններ են արվում։ Հասկանում եք, որ այսօր ձեր ձեռքով իրականացվում է քաղաքական հակահեղափոխություն։ Դուք շատ եք սիրում խոսել նախկիններից,ամենասիրված թեմաներից է,  որ՝ վայ, նախկինները կարող են գալ։ Դուք նույնիսկ չեք էլ պատկերացնում, թե որքան նման եք նախկիններին՝ ձեր հայացքներով, ձեր պահվածքով, ձեր ամեն ինչով, անվատական չեմ ասի, բայց ով պետք է ՝ հասկանում է։

Գլխավոր դատախազը գալիս է այստեղ և մեզ 20 րոպե հեքիաթ է պատմում,ասում է՝ սրա հիման վրա Հայաստանի ամենախոշոր ընդդիմադիր ուժի ղեկավարին թույլ  տվեք,  որ մենք քրեական հետապնդում իրականացնենք։ Դրա հետ մեկտեղ իրականացվում է լկտի տեղեկատվական գրոհ ձեր կողմից, ձեր կառավարության, ձեր նախարարների կողմից։ Երբ որ առողջապահության նախարարն իր գործը թողած՝ հրապարակում է նախաքննության փաստաթուղթ, և այստեղ գլխավոր դատախազը ասում է, որ դա նորմալ է, որոշել ենք հրապարակենք։ Բա ի՞նչ գործ ունի անբարո ու լկտի պահվածքը  ամսի հինգից հետո՝ լի սպառնալիքներով։

Շատ ճիշտ միտք ասեց պարոն Ծառուկյանը՝ դուրս եկեք ֆեյսբուքից։ Հիմա էլ տեսնում եմ՝  կեսդ էլի Ֆեյսբուքի մեջ եք, դուրս եկեք։ Դուք խոսում եք վեհ գաղափարներից, դրա հետ մեկտեղ գետնին տալով ամենակարևորը, թե՛ անմեղության կանխավարկածը, թե՛ մարդու արժանապատվությունը, դուք հասկանո՞ւմ եք, թե ինչի հետ եք խաղում։ Ինչ-որ միլիարդներ, քրեկան գործեր եք հարուցում,  փիարաստան եք սարքել Հայաստանը։

Արա, հերիք ա, ի՞նչ եք ուզում, ձեր ուզածն ի՞նչ ա։ Դուք ուզում եք կառուցել օրինականության երկիր, և բոլոր հանցագործները պետք է պատժվեն։ Պատժեք հանցագործներին, ոչ թե սարքեք մարդկանց գլխին,  ինչից եք էդքան վախեցեք, աշխատեք, մի վախեցեք։

Շատ եք սիրում խոսել դավաճանության մասին, այո՛, դուք  դավաճանության ճանապարհին եք։ Եվ այդ դավաճանությունն սկսվեց այն պահից հետո, երբ կանանց գետնի վրա ոստիկանությունը քարշ տանելով , բռնության էր ենթարկում, իսկ ձեր ջեբի ՀԿ-ները և դուք ուրախ-ուրախ ստատուսներ էիք գրում, որ ամեն ինչ համաչափ է, բռնություն չկա ։ Մոռացե՞լ եք, ձեզ ոնց էին քարշ տալիս։ Իսկ միգուցե, որ ձեզ քարշ էին ալիս, դիմանալու նպատակը ձեր տաքուկ կաբինետնե՞րն էին։ Խոսում եք հպարտ քաղաքացուց, երբ պետք ա հպարտ քաղաքացի ա, երբ պետք  չի անկարգ մարդ ա։ Ձեզ համար բոլոր հարցերում՝ մարդիկ ու հասարակությունն ա մեղավոր։ Կորոնավիրուսը բոլորիս խժռում ա ՝ մարդիկ են մեղավոր։ 

ԻՆչքան էլ անսեռ ու անդեմ ֆեյքերին  դրել եք՝ ֆաս, կերեք սրանց։ Ժողովուրդ, դուք հասկանո՞ւմ եք, որ Ծառուկյանը և մենք հայ ժողովրդի զգալի մասն ենք, միայն 20 պատգամավորը չէ։ Ծառուկյանը և մենք հայ ժողովրդի զգալի մասն ենք։ 

Եվ ձեր կռիվը, որ դուք ասում եք՝ պատերազմ, դուք տանում եք ժողովրդի դեմ, չե՞ք հասկանում դա։  Հունիսի 5-ից հետո բոլորիդ սիրտը կանգնեց, ասում եք՝ նախօրոք ենք իմացել, բա հո չեք ասելու՝ քաղաքական հետապնդում է, հո չեք ասելու՝ հա, վախեցել ենք կամ ճիշտ ասել, վրեժ ենք լուծում, քաղաքական հետապնդում ենք անում։ Խորհուրդ կտամ շատ ուշադիր ուսումասիրեք նույն օրինակները տարբեր բռնապետական ռեժիմների ժամանակ գրեթե նույն բառերն են։

Հիշեցեք մի բան՝ ժպտում է նա, ով ժպտում է վերջում»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել