«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բոյկոտում է ԱԺ նիստը․ Արման Աբովյան
10:54 - 17 հունիսի, 2020

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բոյկոտում է ԱԺ նիստը․ Արման Աբովյան

Այսօր Ազգային ժողովի նիստի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ներողություն խնդրեց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանից և հայտարարեց՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բոյկոտում է նիստը։ Աբովյանն իր ելույթում նշեց․

«Պարոն Հակբյան, պետք է ներողություն խնդրեմ, սա Ձեզ չի վերաբերում։

Ես ցավում եմ, որ մեծամասնությունը իշխանություն եկավ ժողովրդական առժեքները վերականգնելու, Հայաստանում մարդու խոսքի և կարծիքի իրավունքը հարգելու կարգախոսներով՝ փորձում է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին։ Սա ճանապարհ չէ, սա Հայաստանը դեպի վերջնական փակուղի տանող ճանապարհ է։

Մեկ բան կարող եմ ասել խորհրդարանական մեծամասնությանը, որոնցից շատերին շատ լավ ճանաչում եմ, վստահաբար դեմ եք եղել ձեզ պարտադրված այս անօրինական քվեարկությանը, սակայն մեկ բան հիշեք՝ Հայաստանը բռնապետություն դառնալու ռեսուրս չունի։ Մենք պայքարելու ենք Հայստանում իրական, ժողովրդկան արժեքների, յուրքանչյուր քաղաքացու սոցիալական, տնտեսական և քաղաքական իրավունքների համար։ Երեկ ձեր բոլորի  և գլխավոր դատախազի անմիջական մասնակցությամբ տեղի ունեցածը ոչ այլ ինչ է , քան քաղաքական հաշվեհարդար՝ ձեր  կարծիքի հետ անհամաձայնություն հայտնած քաղաքական ուժի և նրա ղեկավարի հանդեպ։ Ասեմ միայն, որ միջազգային ողջ հանրությունը, եվրոպական կառույցները ուշի-ուշով հետևում են Հայաստանում «Բարգավաճ Հայաստանի» և  Գագիկ Ծառուկյանի հանդեպ ընթացող այս ռեպրեսիվ գործընթացներին։ Հաշվի առնելով, երեկ տեղի ունեցած իրավական և քաղաքական բեսպրեդելը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բոյկոտում է  և հիմա մենք լքում ենք նիստերի դահլիճը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել