Այս պահին ընթանում են շատ կոնստրուկտիվ բանակցություններ, քաղաքական պրոցես է գնում․ Արման Աբովյան
13:10 - 18 հունիսի, 2020

Այս պահին ընթանում են շատ կոնստրուկտիվ բանակցություններ, քաղաքական պրոցես է գնում․ Արման Աբովյան

Այս պահին ընթանում են շատ կոնստրուկտիվ բանակցություններ, քաղաքական պրոցես է գնում, թույլ տվեք չմանրամասնել, բայց նորմալ է։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։ 

Լրագրողների այն շեշադրմանը, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության  ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել է, որ մի դեպքում կհամաձայնեն, եթե  իրենց խմբակցությունից  լինի ղեկավարը, Աբովյանն ասաց, որ ըստ իրեն՝ ոչ իրենք,  և ոչ էլ իրենց  գործընկերները պայմաններով կամ նախապայմաններով չենք խոսում։

«Դրա հետ մեկտեղ իհարկե հարգանքով ենք վերաբերվում պարոն Մարուքյանի կարծիքին, նորից կրկնեմ, բայց ոչ մի մանրամաս այս պահին չեմ հաղորդելու, գնում է քաղաքական ընթացք նույնը Սահմանադրական դատարանի պահով ընթանում է ակտիվ, նորմալ, բարեկամական, ընկերական գործընթաց։ Ավելորդ նյարդացումը պրոցեսի իմաստ չունի»,- ասաց Աբովյանը։

Լրագրողի հարցին, թե արդյոք  սպասում են դատարանի որոշմանը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հետ կապված, պատգամավորը պատասխանեց.

«Ոչ, դա ընդհանրապես կապ չունի, մի պրոցեսը մյուս պրոցեսի հետ կապ չունի շատ պարզ պատճառով, սա մի քաղաքական պրոցես է, նա լրիվ ուրիշ քաղաքական պրոցես»։

Խոսելով այն մասին, որ երեկ համացանցում հրապարակվել է տեսանյութ, որտեղ մի շարք քաղաքացիներ դեն են նետում իրենց կուսկցական անդամատոմսերը, արդյո՞ք դժգոհություններ են եղել։ Աբովյանը պատասխանեց, որ իշխանությունները շարունակում են լկտի տեղեկատվական գրոհները։ 

«Մեկնաբանելու ոչինչ չկա, սա այն կոշտ վարքաբեկման տրամաբանության մեջ է մտնում, որն իրականացնում է իշխանությունը, որովհետև տարբերակ չունեն, պետք է որևէ ձև քողարկեն քաղաքական հետապնդումները։ Ասեմ այն, որ միայն այս օրերին մոտ 4000 մարդ դիմել է, որ անդամակցի ԲՀԿ-ին» ,- ասաց Աբովյանը»


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել