Ամեն ինչ արվում է, որ մինչ մեր գործով վերջնական որոշում կայացնելը ՍԴ-ն գոյություն չունենա․ Քոչարյանի պաշտպան |armtimes.com|
13:38 - 23 հունիսի, 2020

Ամեն ինչ արվում է, որ մինչ մեր գործով վերջնական որոշում կայացնելը ՍԴ-ն գոյություն չունենա․ Քոչարյանի պաշտպան |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր նշանակված է Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։

Նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն անդրադարձավ Ազգային ժողովի՝ երեկ ընդունած օրենքին՝ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ, ըստ որի՝ ՍԴ երեք անդամներ, որ պաշտոնավարում են 12 տարուց ավելի, կազատվեն պաշտոնից․ «Սահմանադրական դատարանի որոշումը միանշանակ կարող է ազդեցություն ունենալ այս դատական գործընթացի վրա: Ինչ վերաբերում է առկա իրավիճակին, իմ խորին համոզմամբ, այս ամենը ձեռնարկվել է, որ թույլ չտան՝ ՍԴ-ն այս հայտնի գործով կայացնի որոշում»։

Ալումյանը հիշեցրեց, որ ՍԴ-ն քննում է ե՛ւ դատարանի դիմումը, ե՛ւ պարոն Քոչարյանի՝ կապված առաջադրված մեղադրանքի՝ 300․1-րդ հոդվածի հետ․ «Եւ հիմա ամեն ինչ արվում է, եւ նոր չի դա սկսվել, որ մինչ այդ գործով վերջնական որոշում կայացնելը ՍԴ-ն, որպես այդպիսին, գոյություն չունենա, կստացվի դա, թե ոչ, այլ հարց է»։

Առավել մանրամասն՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել