Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին դատարան հրավիրել Գագիկ Հարությունյանին և մի շարք դատավորների |factor.am|
20:00 - 14 հուլիսի, 2020

Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին դատարան հրավիրել Գագիկ Հարությունյանին և մի շարք դատավորների |factor.am|

factor.am: Ռոբերտ Քոչարյանի փաստաբանն այսօրվա դատական նիստին միջնորդեց լրացնել դատակոչի ցուցակը։ Փաստաբան Հայկ Ալումյանն առաջարկեց ցուցակի մեջ ներառել հիմա արդեն ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին և ՍԴ մի շարք դատավորների՝ Հրանտ Նազարյանին, Վլադիմիր Հովհաննիսյանին, Ֆելիքս Թոխյանին և Կիմ Բալայանին, որոնք քննել են նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի բողոքները:

Փաստաբանի խոսքով՝ նրանք կարող են գործի համար կարևոր տեղեկություններ հայտնել, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանին ներկայացված մեղադրանքի շրջանակում ՍԴ-ի վրա ենթադրվող ճնշման վերաբերյալ:

Փաստաբանը նաև միջնորդեց դատարան հրավիրել Սամվել Մայրապետյանին, որը կարող է կարևոր տեղեկություններ հայտնել մեղադրանքի մյուս մասով: Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի հրավերը, որը ստորագրել է մեղադրանքի համար կարևոր 0038 հրամանը: Մեկնաբանելով այն հարցը, որ թվարկվածներից ոմանք անցնում են այլ կարգավիճակով, փաստաբանը նշեց, որ նրանց կարող են հարցաքննել ցանկացած կարգավիճակով, այդ թվում՝ այն, որով անցնում են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել