Դատարանը հետաձգեց դատակոչի ցուցակը լրացնելու մասին Քոչարյանի պաշտպանների միջնորդությունների լուծումը |armenpress.am|
15:17 - 21 հուլիսի, 2020

Դատարանը հետաձգեց դատակոչի ցուցակը լրացնելու մասին Քոչարյանի պաշտպանների միջնորդությունների լուծումը |armenpress.am|

armenpress.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանը հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների պաշտպանների միջնորդության հարցի լուծումը, որը վերաբերում էր դատարանում հարցաքննության համար վկաների ցուցակում մի շարք անձանց ներառմանը։

«Դատարանը գտնում է, որ միջնորդությունների լուծումը պետք է հետաձգել մինչև գործում առկա բոլոր ապացույցների հետազոտումը»,- նշել է դատավորը։

Նախորդ դատական նիստին Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդել էր դատարան հրավիրել 2008 թվականի մարտի 8-ի դրությամբ ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Գագիկ Հարությունյանին, դատավորներ Հրանտ Նազարյանին, Վլադիմիր Հովհաննիսյանին, Ֆելիքս Թոխյանին և Կիմ Բալայանին, ովքեր մասնակցել են ՀՀ նախագահի թեկնածուներ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Տիգրան Կարապետյանի դիմումների հիման վրա ԿԸՀ 2008 թ. փետրվարի 24-ին ՀՀ նախագահ ընտրվելու մասին որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի քննությանը և կարող են գործի համար կարևոր նշանակության տեղեկություններ հայտնել այդ գործի քննության հետ կապված ՍԴ դատավորների նկատմամբ ճնշում գործադրելու մասին։

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը նշել էր, որ պաշտպանական կողմն այդ միջնորդությունը կարող է ներկայացնել հետագայում, քանի որ այժմ գործը չի գտնվում ապացույցների հետազոտման փուլում։

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը միացավ Պետրոս Պետրոսյանի դիրքորոշմանը՝ նշելով, որ մեղադրական եզրակացությունը դեռևս չի հրապարակվել, բացի այդ, դատավարական առումով սույն դատարանում պատկերացում չի կազմվել, թե որ հանգամանքները հերքելու կամ հաստատելու համար է պաշտպանական կողմը ցանկանում, որ այդ անձինք հրավիրվեն դատարան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել