Երևանի Օրբելի 23 հասցեում գտնվող, ավելի քան 3 հա պետգույք հանդիսացող տարածքը կօտարվի, նախատեսվում է հյուրանոց կառուցել |tert.am|
13:40 - 30 հուլիսի, 2020

Երևանի Օրբելի 23 հասցեում գտնվող, ավելի քան 3 հա պետգույք հանդիսացող տարածքը կօտարվի, նախատեսվում է հյուրանոց կառուցել |tert.am|

tert.am: Կառավարությունը որոշեց Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` պետական սեփականություն հանդիսացող, քաղաք Երևան, Արաբկիր, Օրբելու փողոց 23 հասցեում գտնվող 9905.21 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք-շինությունները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 3.302955 հեկտար մակերեսով և 0.004359 հեկտար մակերեսով բաժնային սեփականություն հանդիսացող հողամասն օտարել մրցույթով:

Հարցը  ներկայացնող Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ այն զինվորական հիվանդանոցի շենք-շինություն է եղել: «Որոշում է ընդունվել այն ներկայացնել աճուրդի՝ նպատակով, որ այնտեղ կառուցվի հյուրանոցային համալիր»,-ասաց նա:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ երբ այս հարցերում նաև դնում են պարտավորություններ՝ ներդրում իրականացնելու, աշխատատեղ ստեղծելու, ապա խորհուրդ է տալիս գույքը չպահել որպես գրավ: «Դա պոտենցիալ գնորդների շրջանակը նեղացնում է, որովհետև, ըստ էության, բանկերի մասնակցությունը գործընթացին խոչընդոտում է»,-ասաց նա:

Վարչապետը ևս համաձայնեց, որ դա անտրամաբանական է: Կառավարութան աշխատակազմի ղեկավար էդուարդ Աղաջանյանը նշեց, որ խնդիրը քննարկել է պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի հետ:

«Երբ մենք վերջին հինգ գույքը հանել ենք մրցույթի, տրամաբանությունն այն է, որ գույքն օտարման ենթարկվում է որոշակի պայմաններով, և դրանց իրականացման վրա որոշակի վերահսկողության լծակ պետք է ունենա Պետգույքի կառավարման կոմիտեն, և այդ լծակը գրավն է, բայց դա չի բացառում, որ տվյալ գույքը ձեռք բերողի կողմից կարող է ևս գրավադրվել բանկում: Բաբայանը հավաստիացրեց, որ եթե նման խնդիր կա, ապա այն կլուծվի, և խնդիրը կարող է լուծվել պայմանագրի շրջանակներում»,-ասաց նա:

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել