«Լիդիան Արմենիա»-ի և Ամուլսարում ակցիայի մասնակիցների վագոն-տնակները կհանվեն. Ջերմուկի քաղաքապետ

 |armenpress.am|
21:33 - 06 օգոստոսի, 2020

«Լիդիան Արմենիա»-ի և Ամուլսարում ակցիայի մասնակիցների վագոն-տնակները կհանվեն. Ջերմուկի քաղաքապետ |armenpress.am|

armenpress.am: Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի կարծիքով՝ վաղը «Լիդիան Արմենիա» ընկերության և Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկողների վագոն-տնակները կհանվեն։ Այդ մասին Հովհաննիսյանը նշեց Ամուլսարում լրագրողների հետ զրույցում: 

«Լուծումները քննարկվում են, կառավարությունը տեղյակ է։ Հիմա այստեղ տեղադրված վագոն-տնակի հարցի ուղղությամբ ենք նամակ գրել «Լիդիանին»։ Պայմանավորվել ենք երկու կողմերի հետ, որ 2 կողմից էլ պիտի վագոն-տնակները գնան, և միանշանակ, ճանապարհ չպետք է փակվի»,- ասաց Ջերմուկի քաղաքապետը՝ ավելացնելով, որ վագոն-տնակները կտեղափոխվեն ամենայն հավանականությամբ օգոստոսի 7-ին: 

Քաղաքապետը նշեց, որ Ամուլսարի 3 հենակետում էլ այդ հարցը բարձրացվել է ու ներկայումս սպասում են «Լիդիան Արմենիա» ընկերության պատասխանին։

Քաղաքապետը վստահեցրեց, որ ակցիայի մասնակիցները ևս տեղյակ են վագոն- տնակներից հեռացման մասին: 

Եռօրյա բողոքի ակցիաները Ամուլսարում շարունակվում են, քանի որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը հեռացրել էր հանքի շահագործման դեմ հանդես եկողների վագոն-տնակը:   


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել