azatutyun.am: Օքլենդի սուպերմարկետներում երկար հերթեր են: Բնակիչները շտապում են սննդամթերք գնել, նախքան կարանտինային միջոցառումների խստացումը: 102 օր հետո Նոր Զելանդիան կրկին Covid-19-ի բռնկում գրանցեց:
Երկրի խոշորագույն քաղաքում չորս նոր դեպք է հայտնաբերվել: Իշխանությունների որոշմամբ ձեռնարկությունների և հաստատությունների մեծ մասը դադարեցնում է աշխատանքը: Բարերն ու ռեստորանները փակվում են: Օքլենդի բնակիչներին խնդրում են մնալ տանը: Երկրում երեք օրով կարանտին է հայտարարվում: Այն կսկսի գործել այսօր կեսօրից: Սա նշանակում է, որ հարկավոր կլինի պահպանել սոցիալական հեռավորություն, արգելվում են ավելի քան 100 մարդու մասնակցությամբ հավաքույթները:
Covid-ի նոր դեպքերի աճին զուգահեռ, Ֆրանսիայում աճում են մտավախությունները կրկին կարանտինի վերադառնալու վերաբերյալ: Կառավարությունը արդեն երկարաձգել է ավելի քան 5000 հոգու մասնակցությամբ միջոցառումների արգելքը մինչև հոկտեմբերի վերջ և կոչ է անում տեղական իշխանություններին ավելի խիստ հետևել դիմակ կրելու ռեժիմին:
Հունաստան մուտք գործելիս Բելգիայի, Չեխիայի, Նիդերլանդների, Իսպանիայի և Շվեդիայի քաղաքցիները պետք է կորոնավիրուսի վերաբերյալ թեստի բացասական պատասխան ունենան: Աթենքը ստիպված էր նման քայլի դիմել երկրում վարակի տարածման կտրուկ աճի պատճառով:
Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը կրկնապատկվել է ընդամենը 1,5 ամսվա ընթացքում և գերազանցել է 20 միլիոնը: Վարակվածների թիվը ամենից շատ ԱՄՆ-ում է և Բրազիլիայում:
comment.count (0)