Իռլանդիայի արտաքին գործերի նախարարը չի ճանաչում Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները
11:28 - 18 օգոստոսի, 2020

Իռլանդիայի արտաքին գործերի նախարարը չի ճանաչում Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները

Իռլանդիայի արտաքին գործերի նախարար Սայմոն Քովնին հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ չի ճանաչում Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները։ Նա նաև խորը մտահոգություն է հայտնել երկրում տեղ գտած զանգվածային բռնությունների վերաբերյալ  և կոչ է արել Բելառուսի կառավարությանը ազատ արձակել բերման ենթարկվածներին:

Նախարարը նաև հայտարարել է, որ սատարում է պատժամիջոցները վերականգնելու մասին նախաձեռնության շուրջ քննարկումները։

Աղբյուրը ՝ dfa.ie

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել